
A
A
Լևոն Արոնյանը պահպանում է դիրքերը
Աջակցիր «Ա1+»-ինՎեյք Ան Զեե քաղաքում շարունակվող շախմատի Tata Steel Masters մրցաշարում այսօր կայացան 11-րդ տուրի պարտիաները:
ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով ուժերը չափեց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ: Մեր հայրենակիցը չնայած նավակային վերջնախաղում զինվորի առավելություն ստացավ, սակայն դա գործնականում ոչինչ տվեց և 39-րդ քայլից հետո նա հաշտություն կնքեց:
Լևոն Արոնյանը և նրա մրցակիցը վաստակելով 6-ական միավոր, այժմ բաժանում են 3-6-րդ տեղերը: Աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել ուզբեկ գրոսմայստեր Նոդիրբեկ Աբդուսատորովը, որը ունի 7,5 միավոր:
Վաղը կայանալիք նախավերջին՝ 12-րդ տուրում, Լևոն Արոնյանը սևերով կմրցի հնդիկ գրոսմայստեր Գուկեշի հետ, որը 4,5 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը: