Բացել լրահոսը Փակել լրահոսը
բկ
A A
Հասարակություն

Ողբերգական դեպք Երևանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 8 ամսական աղջնակ է մահացել. Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է 8 ամսական աղջնակ։

Հիվանդանոցից էլ հայտնում են որ երեխան արդեն մահացած է եղել երբ բերվել է հիվանդանոց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկից։

Այս պահին հիվանդանոցում լարված իրավիճակ է ստեղծվել։ Եվ դեպքի մասին տեղեկությունն արդեն իմացել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում։ Ու արդեն հիվանդանոց են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ 


© https://shamshyan.com/hy/article/2023/01/26/1231503