«Օրենբուրգը» ցանկանում է վերագնել Ստեփան Հովհաննիսյանի պայմանագիրը
Աջակցիր «Ա1+»-ին«Օրենբուրգի» հարձակվող Ստեփան Հովհաննիսյանի գործակալ Ալեքսանդր Մանյակովը հայտնել է, որ ակումբը ցանկանում է վերագնել ֆուտբոլիստի պայմանագիրը, որը պատկանում է Մոսկվայի «Սպարտակին»:
«Հովհաննիսյանի հետգնման հարցում դեռևս հստակություն չկա: «Օրենբուրգը» ցանկություն և շահագրգռվածություն է հայտնել գնելու Ստեփանին, սակայն առարկայական քննարկումներ չեն եղել: Տրանսֆերի մասին բանակցությունները հավանաբար կսկսվեն ապրիլին կամ մայիսին», - գործակալի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ին։
Նշենք, որ 21-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշարջանում «Օրենբուրգի» կազմում անցկացրել է 15 հանդիպում և խփել մեկ գոլ: Առաջիկայում նա ավելի շատ խաղային ժամանակ կարող է ստանալ, քանի որ թիմի առաջատար հարձակվող Վլադիմիր Սիչևոյը տեղափոխվել է Սամարայի «Կռիլյա Սովետով»։
Ստեփան Հովհաննիսյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 500.000 եվրո։