Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+azgeri liga (2)
A A
Սպորտ

Հայտնի են Եվրոպայի ֆուտբոլի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի զույգերը

Շվեյցարական Նիոնում գտնվող Եվրոպայի ֆուտբոլի միության՝ ՈՒԵՖԱ-ի նստավայրում, տեղի է ունեցել Ազգերի լիգայի 2023թ խաղարկության եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Մրցաշարը կանցկացվի Նիդեռլանդներում, հունիսի 14-18-ը։ Կիսաեզրափակիչում Նիդերլանդների հավաքականը կխաղա Խորվաթիայի, իսկ Իսպանիան՝ Իտալիայի հետ։ Այդ հանդիպումները կկայանան հունիսի 14-ին և 15-ին։

Զույգերի հաղթողները հունիսի 18-ին Ռոտերդամում կորոշեն լիգայի հաղթողին, իսկ նույն օրը Էնսխեդեում 3-րդ տեղի համար կհանդիպեն անհաջողության մատնված հավաքականները։

Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ն ցանկանում է ավելացնել Ազգերի Լիգայի հաջորդ խաղարկության եզրափակիչ մրցաշարի մասնակիցների թիվը՝ 4-ից հասցնելով 8-ի։