Բացել լրահոսը Փակել լրահոսը
327442349_6094557603927832_7483178448236282436_n
A A
Քաղաքականություն

Ռուբինյանը ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը կոչ է արել մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը hանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին։ Այս մասին Ռուբիրնյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ մանրամասնելով․

«Ներկայացրեցի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։

Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։ Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցնքն անհապաղ բացելու համար»։