A
A
Լեբրոն Ջեյմսը NBA-ի նոր ռեկորդ է սահմանել
Աջակցիր «Ա1+»-ին«Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը դարձել է NBA-ի (Բասկետբոլի Ազգային Ասոցիացիա) պատմության մեջ առաջին խաղացողը, որը 40 և ավելի միավոր է վաստակել լիգայի բոլոր 30 թիմերի դեմ խաղերում: Այս մասին հայտնում է ESPN-ը։
NBA-ի կանոնավոր առաջնությունում կայացած վերջին խաղում «Լեյքերսը» հյուրընկալվելիս 133:115 հաշվով հաղթել է «Լոս Անջելես Քլիպերսին»։ Լեբրոն Ջեյմսն այդ խաղում վաստակել է 46 միավոր՝ դառնալով հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը։ Այդպիսով, նա առաջին անգամ անցել է 40 միավորի սահմանն այդ մրցակցի հետ խաղում և սահմանել է լիգայի նոր ռեկորդ:
Ի դեպ, 38-ամյա բասկետբոլիստին մնացել է վաստակել 177 միավոր, որպեսզի գերազանցի լեգենդար Աբդուլ Ջաբարի ռեկորդը, որը NBA-ի բոլոր խաղերում վաստակել է 38.387 միավոր: