Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik (1)
A A
Սպորտ

«Փյունիկը» ընկերական խաղում վստահ հաղթել է ռուսական թիմին (տեսանյութ)

Երևանի «Փյունիկն» այսօր վստահ հաղթանակ է տարել ընկերական խաղում:

Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի չեմպիոնն այսօր մրցել է ռուսական «ԲՄԱ-Խաբարովսկի» հետ: Խաղն անցել է փյունիկցիների առավելությամբ և ավարտվել 4:2 հաղթանակով: Մեր թիմից մեկական գոլ են խփել նորեկներ Ջոնել Դեսիրեն ու Ջեյմս Սանտոսը, ինչպես նաև հնաբնակներ Միխայիլ Կովալենկոն ու Լուկա Յուրիչիչը:

Հունվարի 28-ին «Փյունիկը» կհանդիպի ռուսական մեկ այլ թիմի՝ «Խիմկիի» հետ: