Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ագրեսիան սկսվում է բառերից. ԵԽԽՎ֊ն բանաձեւով պետք է արձագանքի Ալիևին. Ռուբինյան (տեսանյութ)

Ես չեմ խոսի բուն Լեռնային Ղարաբաղի մասին, որովհետև մենք այլ բանավեճ կունենանք դրա շուրջ, առանձին բանավեճ: Բայց ես ձեզ կտեղեկացնեմ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին,- ԵԽԽՎ-ում հայտարարեց ՀՀ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը: Նա հիշեցրեց, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանից հետո իրավիճակը չի փոխվել.

«Դեռ այն ժամանակ բանավեճի ընթացքում բանախոսների մեծ մասը կոչ էր անում Ադրբեջանին անհապաղ դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Հիմա անցել է մի երկու ամիս, և ,ցավոք սրտի, չեմ կարող ասել, որ դա եղել է։

Ադրբեջանը շարունակում է օկուպացնել ինքնիշխան հայկական տարածքը, և  ավելին՝ վերջերս Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևը հպարտությամբ ասաց, որ Ադրբեջանն այժմ ունի ավելի լավ դիրքեր, որոնք անհրաժեշտ կլինեն ապագայում, և որ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում հարվածներ հասցնել օբյեկտներին ինչպես Ադրբեջանի ներսում, այնպես էլ դրսում, եթե կարիքը լինի»:

Բայց սա ամենասարսափելին չէ. «Ալիեւն ասաց, որ Հայաստանի կեսը պատմական Ադրբեջանն է, ներառյալ մայրաքաղաք Երևանը: Նա Հայաստանն անվանել է Արևմտյան Ադրբեջան։  Սա, ըստ Ռուբինյանի, ակնհայտ մտադրություն է շարունակել ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ.

« Դուք բոլորդ, ավելի լավ, քան ոչ ոք, գիտեք, որ պատերազմները, ագրեսիաները սկսվում են բառերից։ Դուք կարող եք հեշտությամբ ճանաչել բառերը, որոնք կարող են հանգեցնել ագրեսիայի, անօրինական ագրեսիայի»:

Ըստ նրա՝ անհրաժեշտ է բանաձեւ ընդունել Ադրբեջանի վերաբերյալ, քանի որ. «Պետություն, որի նախագահը բացահայտ խոսում է իր ժողովրդավարական  հարևանի դեմ ագրեսիա իրագործելու ծրագրերի մասին։ Սա չպետք է ընդունելի լինի մեր կազմակերպության համար: Դա չպետք է ընդունելի լինի Եվրոպայի համար. Ես ապավինում եմ ձեր աջակցությանը»,- եզրափակեց Ռուբինյանը: