Բացել լրահոսը Փակել լրահոսը
եխխվ
A A
Քաղաքականություն

Լաչինի միջանցքի փակման հարցը` ԵԽԽՎ օրակարգի նախագծում

Այսօր Ստրասբուրգում մեկնարկում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որի մեկնարկին կհաստատվեն ընթացիկ եւ հրատապ ընթացակարգերով քննարկվելիք հարցերը։ Որպես ընթացիկ հարց առաջարկվում է քննարկել Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով հումանիտար ճգնաժամը։

Այս նստաշրջանում ելույթներ կունենան Իսլանդիայի վարչապետը և Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։ Գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչը ԵԽԽՎ անդամներին կներկայացնի իր հաշվետվությունը։

Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարը կլինի նստաշրջանի առանցքում, կքննարկվեն Ստամբուլի կոնվենցիայի վերաբերյալ հարցեր։ Քննարկվելիք թեմաներից է հակամարտությունների` շրջակա միջավայրի վրա ազդեցությունը։ ԵԽԽՎ աշխատանքներին կարող եք հետևել Ա1+ի ուղիղ եթերում։