Իշխանությունն ասում է՝ Արցախն իրենց տարածքն է, այնտեղ խնդիր չունենք. Արամ Օրբելյան. «Առերեսում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն պատասխանելելով Լաչինի միջանցքը բացելու Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի կոչին՝ թվիթերում գրել էր. «Պարոն նախարար, Լաչինի միջանցքը բաց է, ազատ տեղաշարժը ապահովված է։ Միայն դեկտեմբերի 12-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում ճանապարհի երկու ուղղություններով Կարմիր խաչի, ռուսական խաղաղապահ զորակազմի և տեղացի հայ բնակիչների 644 միավոր տեխնիկա է անցել։
«Շրջափակման» մասին պնդումները որևէ հիմք չունեն»։ Այս մասին հիշատակմանն ի պատասխան «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը նախ հեգնեց. «Ավելի տաղանդավոր փաստարկ կա՝ ճանապարհը փակել են ռուսները: Իրականում, եթե շատ տեխնիկապես նայենք՝ այդպես է, որպեսզի տեղի չունենա բախում, մեջտեղում կանգնած են ռուս խաղաղապահները… Խնդիրը շատ պարզ է, այո, անցել են ավտոմեքենաներ, այո, տեղի է ունեցել գործընթաց: Հիմա եթե մեկնումեկը փորձի այդտեղով անցնի՝ մենք տեսանք, թե ինչ է տեղի ունենում՝ երեխաների դեպքով: Լավ, ճանապարհն ինչ որ խնդիրներ ունի՝ բաց է-փակ է, ցուցարարներ են այնտեղ, ցուցարարների խնդիր է՝ բարձրավոլտ էլեկտրակայանի վերանորոգման աշխատանքներին է՞լ են ցուցարարները խանգարում… Իսկ գազամատակարարման անջատման-միացման գործընթացների՞ն, որ դոզավորված տալիս են՝ այնքան չլինի, որ մարդասիրական ճգնաժամը սարսափելի լինի, բայց այնքան չլինի, որ կոմֆորտ ապրեն: Ինտերնետի մալուխի ոչնչացումը եւ դրա հետ կապված գործընթացներն է՞լ են ամբողջությամբ «խաղաղ ցուցարարներն» իրականացնում…Այդ «խաղաղ ցուցարարների» մեծ մասը նույնականացված է. նրանք պետական աշխատողներ են՝ մի մասն ուժային, մի մասը՝ ոչ ուժային: Սա ուղղակի շատ ակնառու էր՝ երբ գալիս է մորթուց մուշտակով տիկինը եւ չի կարողանում աղավնին այնպես բաց թողել, որ այն չսատկի՝ ու դրանից հետո խոսել, թե ես բնապահպան եմ, եկել եմ բնապահպանական ինչ որ խնդիր լուծելու համար՝ սա ծիծաղելի է: Ակնհայտ ունենք ապացույցներ, որ այս մարդկանց գործողությունները վերագրելի են Ադրբեջանին: Ադրբեջանի նախագահը երբ ասում է, թե կբացվի կամ կփակվի (Ալիևն ասել էր, որ ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են դուրս գալ Արցախից.-Ա. Ի.)՝ երկու տարբերակ կա՝ կամ Ադրբեջանն ունի հնարավորություն եւ իշխանություն այնտեղ բացելու, կամ չունի: Եթե ինքն ունի հնարավորություն բացելու եւ չի բացում՝ սա նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը: Եթե չունի գործիքակազմ՝ ինչպե՞ս է խոսք տալիս, թե կբացվի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝