Բացել լրահոսը Փակել լրահոսը
6398c2e3c738f6398c2e3c739016709557476398c2e3c738d6398c2e3c738e.thumb
A A
Քաղաքականություն

Բաքուն սպասում է Երևանի պատասխանին խաղաղության պայմանագրի համաձայնեցման նպատակով հանդիպում անցկացնելու համար. Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն պատրաստ է խաղաղության համաձայնագիր ստորագրել Երևանի հետ՝ հիմնված հարաբերությունների կարգավորման հինգ հիմնական սկզբունքների վրա և ակնկալում է Հայաստանի համաձայնությունը՝ այդ տեքստը համաձայնեցնելու համար հանդիպում անցկացնելու համար, ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Այս մասին հայտնում է Ազատությունը։

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ Երևանը մեկ ամիս սպասում է Ադրբեջանի պատասխանին խաղաղության պայմանագրի իր առաջարկների վերաբերյալ։

Պաշտոնական Բաքվի ներկայացուցիչը հավելել է, որ խաղաղության պայմանագրի տեքստը Ադրբեջանը ներկայացրել է անցյալ տարվա հոկտեմբերի 2-ին Ժնևում քննարկման, իսկ փաստաթղթի քննարկումները շարունակվել են Վաշինգտոնում։