A
A
Դահուկորդ Միքայել Միքայելյանը լավ մեկնարկեց, բայց հետո չմտավ եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ-ի Լեյք Փլեսիդ քաղաքում ընթացող Համաշխարհային Համալսարանական Ձմեռային 31-րդ խաղերում Հայաստանի պատվիրակներից իր ելույթները սկսեց դահուկավազորդ Միքայել Միքայելյանը:
1500 մետր սպրինտի որակավորման փուլում նա 72 մասնակիցների մեջ ցույց տվեց 13-րդ արդյունքը և մտավ հաջորդ փուլ: Սակայն, քառորդ եզրափակիչում մեր մարզիկն իր ենթախմբում գրավեց 4-րդ տեղը և ավարտեց ելույթները, քանի որ պայքարը շարունակում էին առաջին երկու տեղերը գրաված դահուկորդները:
Հունվարի 17-ին և 18-ին Միքայել Միքայելյանը կմասնակցի դասական և ազատ ոճի 10 կմ մրցատարածությունների դահուկավազքին: