Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess margaryan
A A
Սպորտ

Շախմատի Ա.Մարգարյանի հուշամրցաշարում հաղթեց իրանցի Աղա Բալան

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց Անդրանիկ Մարգարյանի 13-րդ հուշամրցաշարը:

Գրոսմայստերական նորմայի մրցաշարում վերջին՝ 9-րդ տուրից հետո, երեք շախմատիստ վաստակեցին 6-ական միավոր և բաժանեցին առաջին երեք տեղերը: Լրացուցիչ գործակիցներով հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց իրանցի Ամիրռեզա Պուր Աղա Բալան: Երկրորդ տեղը գրավեց նրա հայրենակից Բարդիա Դանեշվարը, իսկ երրորդ՝ ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Լոբանովը: Հայաստանի շախմատիստներից լավագույնն Արթուր Դավթյանն է, որը 4,5 միավորով գրավեց 6-րդ տեղը:

 

Զուգահեռ կայացած միջազգային վարպետության նորմայի մրցաշարում հաղթեց ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը, որը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր: