A
A
Հայաստանի գեղասահորդները ավարտեցին ելույթները Լեյք Փլեսիդում
Աջակցիր «Ա1+»-ինԼեյք Փլեսիդ (ԱՄՆ) քաղաքում ընթացող Համաշխարհային Համալսարանական Ձմեռային 31-րդ խաղերում իրենց ելույթները ավարտեցին Հայաստանի գեղասահորդները:
Վիկտորիա Ազրոյան - Արթուր Գրուզդև պարային զույգը 66,06 միավորով 13 մասնակիցների մեջ զբաղեցրեց 13-րդ տեղը: Աղջիկների մենասահքում Մարինա Ասոյանը կարճ ծրագրում ստացավ 20,02 բալ և 35 մասնակիցների մեջ գրավեց 33-րդ հորիզոնականը: Պայքարը կշարունակեն առաջին 24 տեղերը գրաված մարզուհիները:
Այսօր իր առաջին մեկնարկը կվերցնի դահուկորդ Միքայել Միքայելյանը, որը կմասնակցի սպրինտի մրցավազքին: