Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ruben-Vardanyan-Arayik-Harutyunyan
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը հստակ պահանջ է դրել, որ Ռուբեն Վարդանյանը պետք է հեռանա․ այս սցենարը ձեռնտու է նաև Փաշինյանի համար․ Առավոտ

Արցախում «Առավոտի» աղբյուրի համաձայն, ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձեռնարկած  քայլերից մեկը, որը հատկապես նյարդայնացրել է թե՛ Հայաստանի, եւ թե՛ Ադրբեջանի ղեկավարությանը, եղել ադրբեջանական կողմի հետ գլխավոր բանակցող  Վիտալի Բալասանյանի հեռացումը Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից:

Ադրբեջանը հստակ պահանջ է դրել, որ Վարդանյանը պետք է հեռանա, իսկ նրա փոխարեն նշանակվի Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Նագիևի համար գերադասելի Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանը, որը շատ հաճախ այցելում է Շուշի։ Չնայած Սարգսյանը Արթուր Վանեցյանի խնամին է և Ռոբերտ Քոչարյանի անվտանգության նախկին ղեկավար Գրիշա Սարկիսովի որդին, այդ թեկնածությունն ընդունելի  է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով