Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+aronyan
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը և Լևոն Արոնյանը կիսեցին առաջին միավորը. Tata Steel Masters (տեսանյութ)

Նիդեռլանդական Վեյք Ան Զե քաղաքում այսօր մեկնարկեց շախմատի Tata Steel Masters խոշոր մրցաշարը, որի մասնակցում են 14 գրոսմայստեր, այդ թվում ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը:

Առաջին տուրում մեր հայրենակցին մրցակից էր բաժին ընկել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Սպիտակներով հանդես եկող նորվեգացի շախմատիստը խաղասկզբում չնայած դիրքային առավելություն ստացավ, սակայն չկարողացավ այն վերածել նյութականի: Արդյունքում, կողմերը կրկնեցին քայլերը և 41-րդ քայլին հաշտություն կնքեցին: Մնացած վեց պարտիաները դեռևս շարունակվում են:

Երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի հնդիկ շախմատիստ Ռամեշբաբու Պրագնանանդհայի հետ: