Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess 2 (2)
A A
Սպորտ

Ռուսաստանցի շախմատիստուհին հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում այսօր մեկնարկեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 83-րդ և կանանց 78-րդ առաջնությունները:

Տղամարդկանց մրցաշարի 1-ին տուրում միմյանց հետ հանդիպում են հետևյալ շախմատիստները․

Տիգրան Պետրոսյան - Սամվել Տեր-Սահակյան

Տիգրան Հարությունյան - Արամ Հակոբյան

Զավեն Անդրիասյան - Մամիկոն Ղարիբյան

Արմեն Բարսեղյան - Մանուել Պետրոսյան

Ռոբերտ Հովհաննիսյան – Սարգիս Սարգսյան հանդիպումը չի կայացել, քանի որ վերջինը ծառայում է բանակում և մասնակցելու թույլտվություն չի ստացել։ Եթե նա բաց թողնի նաև 2-րդ տուրի պարտիան, ապա ինքնաբերաբար դուրս կմնա մրցաշարից։

Առաջնությունում կա ևս մեկ նորեկ։ Դա Արմեն Բարսեղյանն է, որն մասնակցության ուղեգիր է նվաճել 1-ին խմբի մրցաշարում։

Կանանց առաջնությունում այսօր հանդիպում են հետևյալ զույգերը․

Աննա Խաչատրյան – Վերոնիկա Խաչատրյան

Սուսաննա Գաբոյան – Արփինե Գրիգորյան

Նարինե Գասպարյան - Պոլինա Կոբակ

Մարիա Գևորգյան – Ասյա Եդիգարյան

Աստղիկ Հակոբյան – Նվարդ Հայրապետյան

Մրցաշարի նորեկներից է ռուսաստանցի Պոլինա Կոբակը, որն անցած տարի Հայաստանի քաղաքացիություն է ընդունել և այս տարվանից հանդես է գալու մեր եռագույնի ներքո։

Հավելենք, որ Հայաստանի շախմատի առաջնության բոլոր խաղերին կարելի է հետևել ուղիղ միացմամբ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մեկնաբանությամբ,  սույն հղումով․