A
A
Հայաստանի կառավարիչները մեկ անգամ ևս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավորն են, բայց մի տեսակ կիսատ-պռատ երաշխավոր են․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործող իշխանությունների քաղաքականությունը Արցախի հարցում անմիտ է:
«Անմիտ քաղաքականության շարունակությունն է, ոչ թե վախվորած, ուղղակի անմիտ: Համենայնդեպս, ԼՂ իշխանությունները, ժողովուրդը հաստատակամ է իր որոշման մեջ, և Հայաստանի կառավարիչները մեկ անգամ ևս հայտարարել են, որ իրենք Արցախի անվտանգության երաշխավորն են, բայց մի տեսակ կիսատ-պռատ երաշխավոր են, էլի: Տեսնենք, թե ինչպես են զարգանում դեպքերը»,-ասաց Սերժ Սարգսյանը:
Տեսանյութը՝ 168․am-ի։