Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Աբրահամյան
A A
Քաղաքականություն

ՀՅԴ-ի մշտական թիրախավորումը Հայաստանի իշխող ուժի՝ Ադրբեջանին ուղղվող «դրական մեսիջների» շարքից է

ՀՅԴ ներկայացուցիչների բնակարանների խուզարկությունների ու ձերբակալությունների ալիքը պետք է դիտարկել Արցախի շուրջ ստեղծված վտանգավոր զարգացումների համատեքստում։ Այս մասին գրառում է կատարել ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Գրառումն ամբողջությւամբ ստորև․ 
 
Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների սինքրոն ասուլիսների տրամաբանությունը, ՀՅԴ-ի մշտական թիրախավորումն Ադրբեջանում որպես ազգային քաղաքական ուժի, Հայաստանի իշխող ուժի՝ Ադրբեջանին ուղղվող «դրական մեսիջների» շարքից է։
Առհասարակ այն ինչ վերաբերում է ազգայինին՝ գաղափարախոսությունից մինչև կառույցներ, անհատներ, հավասարապես թիրախավորվում են Ադրբեջանի և Հայաստանի գործող իշխանության կողմից և սա արդեն օրինաչափություն է դարձել։
 
Վստահ եմ, որ ՀՅԴ մեր ընկերները, գործընկերները սա էլ կհաղթահարեն ու այն որևէ ձևով չի ազդի այն վճռական պայքարի վրա, հանուն ինչի ոտքի են կանգնել։