Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ադրբեջանը ոտնահարում է Արցախում հազարավոր երեխաների կրթության իրավունքը․ Թ․ Թովմասյան (տեսանյութ)

 
 
ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրառում է արել․
 
Ադրբեջանը ոտնահարում է Արցախում հազարավոր երեխաների կրթության իրավունքը:
Սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով Արցախում կասեցվել է նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը:
 
Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման հետևանքով հազարավոր երեխաներ զրկվել են կրթության իրավունքից։
 
Քաղաքակիրթ հանրությունը չպետք է աչք փակի Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հերթական խախտմանը: Միջազգային գործընկերներիցս ակնկալում եմ գործուն քայլեր: