Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ստեփանակերտի ԲԿ–ում 13 պացիենտ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 6–ի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)

Արցախի բուժհաստատություններում շարունակում են հետաձգել պլանային վիրահատությունները: Արցախը Հայաստանին կապող միջանցքը փակ է, դեղորայքի և բժշկական նյութերի պակասը՝ զգալի: Հանրապետական բժշկական կենտրոնում այժմ բուժում է ստանում 91 քաղաքացի: Նրանցից 13-ը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 6-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Տոնական օրերին անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում աշխատել են գերլարված գրաֆիկով: Միջանցքը փակվելուց հետո կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախից 17 հիվանդ է տեղափոխել, նաև դեղորայքի տեսքով հումանիտար աջակցություն ցուցաբերել: Մանկական հիվանդանոցի տնօրենի խոսքով՝ դա բավարար չէ, որ անգամ լաբորատոր պլանային միջոցառումները վերսկսեն: Մանկական հիվանդանոցում բուժվող երեխաներից 13-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Որոշ մասնագետների բացակայությունը փորձում են լրացնել հայաստանյան գործընկերների օգնությամբ: Վիսցերիալ լեյշմանիոզ ախտորոշմամբ Ստեփանակերտից Երևան տեղափոխված փոքրիկի առողջական վիճակը կայուն է, ասում է Կարեն Մելքումյանը՝ կա դրական դինամիկա: Արցախի հանրայինի ռեպորտաժը