Թուրքիայում նախագահական ընտրությունները 1 ամիս շուտ կանցկացվեն
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները նախատեսում են 2023-ի հունիսի 18-ի փոխարեն անցկացվել մայիսի 7-ին կամ 14-ին: Այս մասին հայտնել է կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր, խորհրդարանի փոխխոսնակ Սյուրեեյա Սադի Բիլգիչը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Ըստ Բիլգիչի՝ ընտրության օրվա փոփոխությունը պայմանավորված է Քուրբան Բայրամով (Զոհաբերության տոն), Հաջի շրջանով (մուսուլմանների ուխտագնացությունը դեպի Մեքքա և հարակից սրբազան վայրեր) և քննություններով։
Թուրքական որոշ լրատվամիջոցներ, սակայն, գրում են որ վաղաժամ ընտրություն անցկացնելով՝ իշխանությունը փորձում է խուսափել նաև գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 3-րդ անգամ առաջադրվելու շուրջ ծագող բանավեճից: (Թուրքիայի Սահմանադրությամբ նախատեսված չէ 3-րդ անգամ անընդմեջ նախագահ ընտրվելը):