Բացել լրահոսը Փակել լրահոսը
Capture
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Արմեն Սարգսյանը ցանկանում է իր հատուկ կենսաթոշակի ողջ գումարը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ, որումասվում է․

Հաշվի առնելով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և ծանրագույն իրավիճակը, կարևորելով Արցախի մեր հայրենակիցներին սատարելու յուրաքանչյուրիս ջանքերը՝ Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար օրենքով սահմանված իր հատուկ կենսաթոշակի՝ 2022 թվականի ողջ գումարը՝ շուրջ 10 միլիոն դրամ, ցանկանում է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ ի աջակցություն Արցախի համար նախատեսված ծրագրերի։ 

Այս մասին նա նամակով տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: