Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԲՈՒԿ համալիրներ
A A
Քաղաքականություն

Ուկրաինան հետ է պահանջել 2008-ին Վրաստանին հանձնած ռազմական համալիրները

Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովի հոդվածը՝ «Ինչպես է Վրաստանն օգնում Ուկրաինային, և որտեղ են մնում խնդիրները», այսօր՝ հունվարի 9-ին, հրապարակել է «Ուկրաինսկա պրավդան»։

Կասյանովը նշել է, որ Ուկրաինան հետ է պահանջել 2008 թվականի պատերազմի ժամանակ Վրաստանին հանձնված «Բուկի» համալիրները և ԱՄՆ-ից Վրաստանին մատակարարված «Ջավելին» հակատանկային համալիրները։

Կասյանովի խոսքով, չնայած ռազմական օգնություն տրամադրելու Վրաստանի կառավարության կտրուկ մերժմանը, Ուկրաինան հերքում է Վրաստանին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու փորձերի մասին մեղադրանքները։

Աղբյուր՝ Aliq.ge