Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+boks 8.1.
A A
Սպորտ

Կարեն Չուխաջյանը առաջին պարտությունը կրեց պրոֆեսիոնալ ռինգում (տեսանյութ)

Վաշինգտոնում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում միջին քաշային կարգում IBF-ի միջանկյալ տիտղոսի համար մրցեցին ուկրաինահայ Կարեն Չուխաջյանը և ամերիկացի Ջարոն Էնիսը:

Մենամարտի հենց սկզբից ամերիկացին ուներ զգալի առավելություն, սակայն Չուխաջյանը լավ էր շարժվում ու թույլ չէր տալիս մրցակցին դիպուկ հարվածել։ Էնիսը ռաունդից ռաունդ ավելի էր մեծացնում առավելությունը և փորձում էր նոկաուտի ենթարկել հակառակորդին, սակայն Չուխաջյանը դիմացավ, իսկ առիթի դեպքում դիմում էր հակագրոհների:

Ի վերջո, միավորներով առավելության հասավ ամերիկացի բռնցքամարտիկը՝ 120:108, որն տարավ իր 30-րդ անընդմեջ հաղթանակը: Կարեն Չուխաջյանը կրեց առաջին պարտությունը պրոֆեսիոնալ ռինգում: