Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+milan 8.1.
A A
Սպորտ

«Միլանի» լեգենդը մեղադրվում է պայմանավորված խաղերի մեջ

Լիսաբոնի ոստիկանությունը շարունակում է պաշտոնական հետաքննությունը «Բենֆիկայի» հետ կապված պայմանավորված խաղերի վերաբերյալ, որոնք, ըստ հետաքննության, տեղի են ունեցել 2016-2020 թվականներին: Գործով գլխավոր մեղադրյալներից մեկը ակումբի նախկին նախագահ Լուիշ Ֆելիպե Վիեյրան է, որը 2021 թվականին լքել է իր պաշտոնը, իսկ այժմ կալանքի տակ է։

Կասկածյալներից է նաև «Միլանի» և «Ֆիորենտինայի» լեգենդար խաղացող Ռուի Կոշտան, որը փոխարինել է Վիեյրային «Բենֆիկայի» նախագահի պաշտոնում: Միլանցիները նախկին կիսապաշտպանը, հնարավոր է, ներգրավված է եղել 2020 թվականին պայմանավորված խաղերին՝ որպես ակումբի փոխնախագահ:

«Բենֆիկայի» ղեկավարության հանդեպ հնչող մեղադրանքները հիմնված են կոտրված էլ.փոստի տեղեկատվության հիման վրա։ Ակումբը հայտարարել է, որ պատրաստ է հետաքննությանը տրամադրել անհրաժեշտ բոլոր տվյալները։

Ռուի Կոշտան իր խաղային կարիերան ավարտելուց հետո աշխատանքի է անցել «Բենֆիկայի» համակարգում։ 2008թ ի վեր թիմը նրա հետ դարձել է Պորտուգալիայի վեցակի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, յոթ անգամ հաղթել է Լիգայի գավաթում, չորս՝ Սուպերգավաթում։