A
A
Խոսեպ Գվարդիոլան մերժել է Բրազիլիայի հավաքականին
Աջակցիր «Ա1+»-ին«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հրաժարվել է գլխավորել Բրազիլիայի հավաքականը։
Ինչպես հայտնում է The Mirror-ը, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան նախնական հարցում է կատարել մարզչի գործակալին և եղբորը՝ Պերե Գվարդիոլային, որպեսզի տեսնի՝ արդյոք անվանի մասնագետը հետաքրքրված է հարավամերիկյան հավաքականում աշխատելու հարցում։ Խոսեպ Գվարդիոլան մերժել է այդ առաջարկը՝ ասելով, որ ցանկանում է շարունակել կարիրերան «Մանչեսթեր Սիթիում»:
Հիշեցնենք, որ 2022թ աշխարհի առաջնությունից հետո Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի Տիտեն լքել է իր պաշտոնը։ Բարզիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների թվին էին դասում նաև Զինեդին Զիդանն ու Ժոզե Մոուրինյոն, սակայն նրանք նույնպես հրաժարվել են գլխավորել աշխարհի հնգակի չեմպիոնին: