«Ինտերը» վերջին րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր գիշերն ավարտված Իտալիայի Ա Սերիայի 17-րդ տուրի խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Մոնցայի» հետ։
Միլանյան ակումբն արագ առաջ անցավ հաշվի մեջ, երբ Մատեո Դարմիանը 10-րդ րոպեին իր պահն օգտագործեց Ալեսանդրո Բաստոնիի ճշգրիտ փոխանցումից հետո: Սակայն, մեկ րոպե անց «Մոնցան» հավասարեցրեց հաշիվը: Աչքի ընկավ Պատրիկ Սյուրիան: 22-րդ րոպեին Լաուտարո Մարտինեսի խփած գոլի շնորհիվ հյուրերը կրկին առաջ անցան հաշվի մեջ։
Հանդիպման երկրորդ կեսն անցավ դաշտի տերերի լիակատար առավելությամբ։ «Մոնցայի» ֆուտբոլիստներն ավելի շատ էին տիրում գնդակին և ունեին գոլ խփելու մի քանի ռեալ հնարավորություն: Ի վերջո, այդ առավելությունը վերածվեց գոլի, երբ 90+3-րդ րոպեին Դենզել Դեմֆրիսը օդային պայքարի ժամանակ գրավեց սեփական դարպասին՝ 2:2։
«Ինտերում» հանդես եկող Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ողջ խաղին: Նա 71-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:
«Ինտերը» հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 10-ին:
Այդ օրը միլանյան ակումբը Իտալիայի գավաթային խաղում կընդունի Բ Սերիայում հանդես եկող «Պարմային»: