Մադրիդի «Ռեալը»՝ առանց իսպանացի ֆուտբոլիստների
Աջակցիր «Ա1+»-ինՄադրիդի «Ռեալը» Լա լիգայի հերթական հանդիպումը սկսել է առանց իսպանացի խաղացողի:
Ինչպես տեղեկացնում են տեղի լրատվամիջոցները, 16-րդ տուրի «Վիլյառեալի» հետ արտագնա խաղում «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնարկային կազմում ընդգրկել է միայն լեգեոներներին. Կուրտուա, Մենդի, Ալաբա, Ռուդիգեր, Միլիտաո, Մոդրիչ, Չուամենի, Կրոս, Վալվերդե, Վինիսիուս, Բենզեմա:
Այդպիսով, մադրիդցիներն Իսպանիայի առաջնությունում առաջին անգամ խաղը սկսել են առանց իսպանացի ֆուտբոլիստի: Մինչ այդ անցկացրած 4436 հանդիպումներում «Ռեալի» մեկնարկային կազմում առնվազն մեկ իսպանացի խաղացող է եղել։
Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա «Ռեալը» պարտվել է 1:2 հաշվով և կորցրած միավորներով կրկին հետ է մնում առաջնության առաջատար «Բարսելոնայից», որը վաղը հանդիպելու է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ: