
Պաոլո Դիբալան աշխարհի 2022թ աշխարհի ոսկե մեդալը նվիրել է «Ռոմային»
Աջակցիր «Ա1+»-ինԱրգենտինայի հավաքականի հարձակվող Պաոլո Դիբալան ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության ոսկե մեդալը նվիրել է իր ներկայիս ակումբին՝ Հռոմի «Ռոմային»: Այդ մասին տեղեկացնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:
Այդպիսով, 29-ամյա արգենտինացին, որն Քաթարի աշխարհի առաջնությունում ընդամենը 17 րոպե է անցկացրել խաղադաշտում, իր այդ քայլով ընդմիշտ կմնա «Ռոմայի» երկրպագուների հիշողությունում, քանի որ ոսկե մեդալը ընդմիշտ կցուցադրվելու է ակումբի թանգարանում:
Պաոլո Դիբալան 2022 թվականի ամռանն է տեղափոխվել հռոմեական ակումբ: Նա վնասվածքի պատճառով երկար ժամանակ չէր խաղում, սակայն հասցրել է ապաքինվել մինչև աշխարհի առաջնության եզրափակիչը և խաղի վերջում փոխարինման է մտել:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը եզրափակիչում 11մ հարվածներով հաղթել էր գործող աշխարհի չեմպիոն Ֆրանսիային՝ 3:3, 11մ՝ 4:2: