Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+eritasard futbol
A A
Սպորտ

Հայտնի է 2022թ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան 2022 թվականի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչել Անգլիայի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող Ջուդ Բելինգհեմին։

19-ամյա անգլիացին վաստակել է 115 միավոր։ Երկրորդ տեղում գերմանացի Ջամալ Մուսիալան է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը։

Նախորդ տարի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ էր ճանաչվել «Բարսելոնայի» հարձակվող Պեդրին, որն այս անգամ զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։

Ի դեպ, Ջուդ Բելինգհեմը Մադրիդի «Ռեալի» գլխավոր տրանսֆերային նպատակներից է։ Իսպանական ակումբը պատրաստ է նրա համար վճարել մոտ 100 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստով հետաքրքրվում է նաև անգլիական «Լիվերպուլը»:

2022 թվականի մինչև 20 տարեկան թոփ 5 լավագույն խաղացողները

Ջուդ Բելինգհեմ (Անգլիա, «Բորուսիա Դ») – 115 միավոր

Ջամալ Մուսիալա (Գերմանիա, «Բավարիա») - 95

Յոշկո Գվարդիոլ (Խորվաթիա, «Լայպցիգ») – 55

Գավի (Իսպանիա, «Բարսելոնա») - 35

Էդուարդո Կամավինգա (Ֆրանսիա, «Ռեալ», Մադրիդ) – 30