A
A
Մահացել է իտալացի հանրահայտ ֆուտբոլիստ Ջանլուկա Վիալին
Աջակցիր «Ա1+»-ին58 տարեկանում կյանքից հեռացել է իտալացի հայտնի ֆուտբոլիստ Ջանլուկա Վիալին։ Իտալական «Կրեմոնեզեի», «Սամպդորիայի», «Յուվենտուսի», անգլիական «Չելսիի» նախկին հարձակվողը մահացել է այսօր առավոտյան, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի պատճառով։
Իտալիայի հավաքականի կազմում Ջանլուկա Վիալին դարձել է Եվրո-1988-ի և 1990թ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նա այն ութ խաղացողներից մեկը, որը հաղթել է եվրոպայի ակումբային երեք մրցաշարերում՝ չեմպիոնների լիգայում, ՈՒԵՖԱ-ի գավաթում և գավաթակիրների գավաթում, ընդ որում նա միակն է, որ դա արել է երեք տարբեր ակումբների հետ:
Ջանլուկա Վիալին աշխատել է անգլիական «Չելսիում» և «Ուոթֆորդում» որպես գլխավոր մարզիչ, իսկ 2020 թվականին եղել է Եվրոպայի առաջնությունում հաղթած Իտալիայի հավաքականի մարզչական շտաբում։