Բացել լրահոսը Փակել լրահոսը
Azerbaijan-war2-1024x576
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info

2022թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 149 կորստի մասին, որոնցից առնվազն 81-ը սպանվել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ վրա հարձակման ժամանակ։

Սեպտեմբերյան մարտերից դուրս մեզ հայտնի 68 կորստից մարտական են 2-ը։ Կորուստներից առնվազն 30-ը պայմանագրային զինծառայողներ են, այդ թվում՝ պահեստազորի 1 գնդապետ և 4 փոխգնդապետ։ Ադրբեջանի ուժային կառույցներում գրանցված ինքնասպանությունների հայտնի թիվը 20 է, որը բավական բարձր է նախորդ տարիներին հայտնի դարձած ցուցանիշներից (համեմատության համար. 2021թ․ գրանցվել է ինքնասպանության 9, 2020թ․՝ 5 դեպք)։ Covid-19-ից մահացել է 1 մայոր։ Մեր հայտնաբերած 149 կորստից Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է միայն 140-ի մասին, իսկ մնացածների մասին տեղեկացել ենք ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերից, սոցցանցերից։

Ադրբեջանի ԶՈւ 2022թ. կորուստները՝ ըստ Ռազմինֆոյի (ներառյալ սեպտեմբերյան պատերազմի կորուստները:  

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: