Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սփյուռքի համայնքերում նաև ինքնակազմակերպման խնդիրներ կան․ Զարեհ Սինանյան (տեսանյութ)

«Մենք մեր ռեսուրսները մոբիլիզացրել ենք ոչ միայն համայնքային կառույցների մասով, Սփյուռքի դեսպաններն են ակտիվ աշխատում  բոլոր երկրներում» այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Սփյուռքի հացերով հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Սփյուռքի դերակատարմանը Բերձորի միջանցքի բացման հարցում, որի պաճառով Արցախում ստեղծվել է հումանիտար խնդիր։

Պաշտոնյան նաև նշեց, որ Սփյուռքի համայնքերում նաև ինքնակազմակերպան խնդիրներ կան, սակայն  հաջորդ շաբաթների ընթացքում աշխատանքները ավելի կակտիվանան․ «Գիտեմ, որ հանրությունը սպասում էր ավելի բուռն արձագանքի, ինչպես պատերազմի ժամանակ, բայց ինչ-ինչ պատճառներով այդ արձագանքը մեղմ է․ դա կապված է շատ գործոնների հետ»։

Զարեհ Սինանյանը նաև անդրադարձավ Լոս Անջելեսի քաղաքապետի հայտարարությանը Արցախում ստեղծված հումանիտար խնդրի մասին․ «Լոս Անջելեսի քաղաքապետի առանձնատան մոտ մեծ ակցիա էր կազմակերպվել և քաղաքապետը հստակ հայտարարություն արեց և խոստացավ միանալ ավելի այն աշխատաների շրջանակներում, որպեսզի միացյալ Նահանգները ավելի ներառված լինի Բերձորի միջանցքի բացման գործընթացներում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support