Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դպրոցների մուտքի մոտ բուժքույրերը պետք է իրականացնեն զննություն, ջերմաչափում․ Ավանեսյան (տեսանյութ)

«Դպրոցների մուտքի մոտ բուժքույրերը պետք է իրականացնեն զննություն, ջերմաչափում, որպեսզի վստահ լինենք, որ հիվանդ երեխաները չեն հաճախում»․ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ կրթական ոլորտի գործընկերների հետ նախապատրաստվում են դպրոցական ուսումնական տարվա նոր շրջանին։

Ըստ նախարարի՝ իրենք կհետևեն դպրոցներում աշակերտների հաճախումներին, ինչպես նարև հիվանդությունների ավելացման տեմպին և հարկ եղած դեպքում կձեռնարկեն համապատասխան միջոցառումներ։

Հարցին, թե Առողջապահության նախարարությունը ունի՞ լիազորույթւուններ դիմելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հետ կապված,  նախարարը նշեց․ «Իհարկե ունենք, իհարկե դիմել ենք, ամենօրյա կապի մեջ ենք, գործարկում ենք բոլոր մեխանիզմները, որպեսզի միջազգային կառույցները իրենց մանդատի շրջանակում անեն հնարավորինս։ Ե՛վ Կարմիր Խաչի հետ, և՛ ԱՀԿ-ի հետ ամենօրյա գործակցության մեջ ենք։ Պացիենտների տեղափոխության հետ կապված էլ Կարմիր Խաչը ակտիվորեն ընդգրկված է պրոցեսներին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее: https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join Հարգելի բարեկամ «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի https://a1plus.am/hy/support