Մխիթարյանի գյուտը, Ջեկոյի գոլը. «Ինտերը» միանում է «Սկուդետոյի» համար պայքարին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մխիթարյանի գյուտը, Ջեկոյի գոլը. «Ինտերը» միանում է «Սկուդետոյի» համար պայքարին:
Հայը (որին Մոուրինյոն ցանկանում էր ամեն գնով պահել) և Էդինը «Ինտերի» հաղթանակի գլխավոր հերոսներն էին։ Իսկ «Ռոմայի» երկրպագուները կարոտում են նրանց»:
Այսպես է սկսում Իտալիայի Ա սերիայի 16-րդ տուրի «Ինտեր» - «Նապոլի» խաղի ռեպորտաժը La Gazzetta dello Sport թերթը: Դաշտի տերերն ամբողջ խաղի ընթացքում չնայած զիջում էին հյուրերին գնդակի տիրապետությամբ, սակայն ի հաշիվ Հենրիխ Մխիթարյանի արագ և մտածված հակագրոհների հաշվին նրանք ստեղծում էին գոլային պահեր: Դրանցից մեկը 56-րդ րոպեին ավարտվեց գոլով, երբ Էդին Ջեկոն գլխի հարվածով եզրափակեց հերթական հակագրոհը:
Հենրիխ Մխիթարյանի փոխարինվել է ամենավերջինը, 84-րդ րոպեին: Մասնագետները բարձր են գնահատել նրա խաղը:
«Ինտերն» առաջին պարտությունը հասցրեց Ա սերիայի առաջատար «Նապոլիին» ընթացիկ մրցաշրջանում: Միլանյան ակումբն այժմ նեապոլցիներից հետ է մնում 8 միավորով: Ինչպես նշում է նույն թերթը, ինտերիստները նույնպես միանում են Իտալիայի չեմպիոնի կոչման՝ «Սկուդետոյի» համար պայքարին:
«Ինտերն» իր հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 7-ին, «Մոնցայի» դաշտում: