
A
A
Իսպանիայի ֆուտբոլի Սուպերգավաթում կգործի խաղից դուրս վիճակի ավտոմատ համակարգ
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում կկիրառվի նոր տեխնոլոգիա։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo թերթը, խաղերում կօգտագործվի խաղից դուրս վիճակի ավտոմատ հայտնաբերման համակարգ, որն արդեն կիրառվել է Չեմպիոնների լիգայի և 2022 թվականի աշխարհի առաջնություններում: Իսկ ահա գոլերի գրանցման և 11մ հարվածների որոշման համակարգեր չեն լինի բարձր արժեքի պատճառով:
Իսպանիայի ֆուտբոլի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալն» ուժերը կչափի «Վալենսիայի», իսկ «Բարսելոնան»՝ «Բետիսի» հետ։ Խաղերը կկայանան Սաուդյան Արաբիայում, հունվարի 11-12-ին: Եզրափակիչը տեղի կունենա հունվարի 15-ին: