Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց մարտական դիրքեր (տեսանյութ)

Դեկտեմբերի 31-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանի, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելեց Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագծի մարտական դիրքեր։ Նորին Սրբությանը դիմավորեց ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը։ Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով հայրենյաց պաշտպաններին, մեծապես արժևորեց հայ զինվորների և հրամանատարների նվիրյալ ու անձնվեր ծառայությունը հայրենիքին։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անփորձանք և ապահով ծառայություն մաղթեց ամենքին՝ նշելով, որ մեր զինվորականները մշտապես Հայոց Հայրապետի և հայ եկեղեցականների աղոթքներում են։