Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արցախում բողոքի ակցիաները շարունակվում են․ միջանցքը փակ է (տեսանյութ)

Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում մի խումբ արցախցիներ երեկ երեկոյան և ամբողջ գիշեր սպասել են ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովին հանդիպելու նպատակով: Պահանջը շարունակում է մնալ նույնը. Լաչինի միջանցքը փակ է արդեն 17 օր: Բլոկադայում մնացած արցախցիները զրկված են արտաքին աշխարհի հետ կապող միակ միջանցքից: Ակտիվիստ Տիգրան Պետրոսյանն ասում է, որ հակառուսական քայլերի մտադրություն չունեն. պարզապես հորդորում են հաշվի առնել պահի լրջությունը: Արցախի հանրային հ/ը