
A
A
Էլինա Դանիելյանը 12-րդն է արագ շախմատում
Աջակցիր «Ա1+»-ինՂազախստանի Ալմաթի քաղաքում ավարտվեց արագ շախմատի կանանց աշխարհի առաջնությունը։
Հայաստանի չորս պատվիրակներից համեմատաբար հաջող հանդես եկավ էլինա Դանիելյանը, որը 11 հնարավորից վաստակեց 7 միավոր և զբաղեցրեց 12-րդ տեղը։ Նա մրցաշարի երկու առաջատարներից՝ Թան Ժինից և Դինարա Սադվակասովայից, հետ մնաց 1,5 միավորով։ Վերջինները թայ-բրեյքում պետք է որոշեն չեմպիոնին։
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը 6 միավորով գրավեց 37-րդ տեղը։ Նրանից կես միավոր հետ մնաց 18-ամյա Մարիամ Մկրտչյանը, որն առաջնությունն ավարտեց 48-րդ հորիզոնականում։ Սուսաննա Գաբոյանը նույնպիսի արդյունքով 59-րդն է 98 մասնակիցների մեջ։
Դեկտեմբերի 29-30-ը շախմատիստուհիներն արդեն կմրցեն կայծակնային խաղում։