Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պահպանողական կուսակցություն
A A
Քաղաքականություն Պաշտոնական

ՀՀ ինքնիշխանությունը ռուսական սպառնալիքից պաշտպանելու համար անհրաժեշտ քայլերը․ հայտարարություն

Ի գիտություն ընդունելով ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը միութենական պետության կազմի մեջ մտցնելու ճնշումների վերաբերյալ դեկտեմբերի 26-ին գաղտնազերծած տեղեկատվությունը,

Պահպանողական կուսակցությունը գտնում է, որ ՀՀ ինքնիշխանությունը նշված սպառնալիքից պաշտպանելու համար անհրաժեշտ է կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և քաղաքական օրակարգ բերել ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, ԱՊՀ-ից դուրս բերելու, ՀՀ-ից ռուսական զորքերի դուրս հրավիրման, լյուստրացիա իրականացնելու և քաղաքական համակարգը ռուսական գործակալներից մաքրելու հարցերը։

ՊԿ-ն նաև պատրաստակամություն է հայտնում համագործակցել հայկական առողջ ուժերի հետ ՀՀ-ում արտահերթ ընտրություններին կազմակերպված մասնակցելու և ընտրողների մեծամանության քվեն ստանալու համար։

ՊԿ քարտուղար, ՊԿ նախագահի ժ/պ Թաթուլ Մկրտչյան