A
A
Տիգրան Քոթանջյանը` առաջատարների թվում
Իրանի Մեշհեդ քաղաքում մեկնարկած շախմատի միջազգային մրցաշարում վստահ է հանդես գալիս մեր գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը:
Նա, հաղթելով իր առաջին երեք մրցակիցներին, եւս 23 մասնակիցների հետ, որոնք նույնպես ունեն 3-ական միավոր, գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Լրացուցիչ գործակիցներով Տիգրանն առայժմ 10-րդ հորիզոնականում է: Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 247 շախմատիստներ:
4-րդ տուրում Տիգրան Քոթանջյանը կմրցի իրանցի Աբեդի Ալիի հետ: