Բացել լրահոսը Փակել լրահոսը
վրույր5
A A
Հասարակություն

Պեմզաշենի սպանությունների մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը ճանաչվել է մեղսունակ

Պեմզաշենի սահմռկեցուցիչ սպանությունների գործով շատերին հուզող հարցի վերաբերյալ, առ այն, որ մեղադրյալներից Վրույր Բարսեղյանը տառապում է հոգեկան առողջական խնդրով և կարող է ճանաչվել ԱՆՄԵՂՍՈՒՆԱԿ, ինչի արդյունքում կարող է խուսափել պատժից, նշեմ, որ ստացվել է Ամբուլատոր դատահոգեբուժական հանձնաժողովի փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն մեղադրյալ Վրույր Բարսեղյանը ճանաչվել է ՄԵՂՍՈՒՆԱԿ։ (անձը հիվանդ չէ և գիտակցել է կատարածը)։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տուժողի իրավահաջորդ Գարիկ Գալիկյանը։
 
Ըստ փորձագետի եզրակացության Վրույր Բարսեղյանը իր ներկա հոգեկան վիճակով կարող է մասնակցել քննչական և դատաքննչական գործողություններին։