Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դիակ
A A
Հասարակություն

«Նուբարաշենի» բանտում հայտնաբերվել է 46-ամյա դատապարտյալի դի․ Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ ժամը 04։00-ից 04։30-ի  սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ գտնվող դատապարտյալը մահացել է։ «Նուբարաշենի» բանտ են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 46-ամյա Արմեն Խ․-ն է, ում ինքնազգացողությունը վատացել է, կանչել են շտապօգնություն, բժիշկները նրան տարել են հիվանդանոց, ապա հետ են բերել բանտ, որտեղ էլ որոշ ժամանակ անց արձանագրվել է մահը։  Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։