Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hajastan lavagujn (1)
A A
Սպորտ

Էդուարդ Սպերցյանը` Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ. Հենրիխ Մխիթարյանը երկրորդն է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, հավաքելով 76 միավոր, 2022թ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Երկրորդ հորիզոնականում է իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ 74 միավոր։

Տարվա լավագույն մարզիչ է հռչակվել Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը: