Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldu 26.12.
A A
Սպորտ

Քրիշտիանու Ռոնալդուն սիրելիից թանկարժեք նվեր է ստացել

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, պորտուգալացի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ թանկարժեք ավտոմեքենա է նվիրել ֆուտբոլիստին։

Խոսքը վերաբերում է Rolls Royce Dawn մակնիշի ավտոմեքենայի մասին, որի արժեքը 428 հազար դոլար է:

«Շնորհակալություն, իմ սեր», - իր իստագրամյան էջում գրել է Ռոնալդուն՝ հրապարակելով նվերի լուսանկարը։