A
A
Նոր ճանապարհի վերջին փուլն է․ նախագծի արժեքը թանկացավ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի արևմտյան օղակաձև ճանապարհի մաս կազմող Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածում այս պահին շինարարություն է, որն ըստ էության, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով կառուցվող անընդհատ երթևեկությամբ նոր ճանապարհի վերջին փուլն է: ✔️Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհն ընդհանուր առմամբ կունենա 23 կմ երկարություն: ➡️Ներողություն եմ խնդրում թաղամասում ապրող բնակիչներից, քանի որ տևական ժամանակ մենք անհարմարություններ ենք պատճառում նրանց, բայց միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ քաղաքային միջավայրում նոր ճանապարհներ կառուցելու ընթացքում այլ կերպ հնարավոր չէ: Վստահ եմ, որ երբ այս ճանապարհը բացվի, քաղաքում երթևեկության հետ կապված մեծ խնդիր կլուծվի և զգալիորեն կբեռնաթափի մայրաքաղաքի երթևեկությունը: