Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess rapid (1)
A A
Սպորտ

Մագնուս Կառլսենը առաջինը կհանդիպի Սամվել Տեր-Սահակյանի հետ

Ղազախստանի Ալմա Աթի քաղաքում այսօր կմեկնարկի արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը:

Արագ շախմատի տղամարդականց մրցաշարը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Վիճակահանությամբ նա առաջին տուրում կհանդիպի մեր շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանի հետ:

Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանն առաջնությունը կսկսի կանադացի գրոսմայստեր Աման Հեմբլտոնի հետ խաղով: Դժվար մրցակիցներ են բաժին ընկել նաև Ռոբերտ Հովհաննիսյանին, Տիգրան Հարությունյանին, Զավեն Անդրիասյանին, Տիգրան Պետրոսյանին, Մամիկոն Ղարիբյանին: Իսկ ահա Հայկ Մարտիրոսյանն առաջին տուրում կհանդիպի թուրք միջազգային վարպետ Էդիզ Գյուրելի հետ:

Այսօր կկայանան առաջին հինգ տուրերը: Վաղը և դեկտեմբերի 28-ին նախատեսված են 4-ական տուրեր:

Կանանց առաջնությունում Հայաստանի առաջատար Էլինա Դանիելյանն անդրանիկ տուրում կհանդիպի ղազախստանցի Քսենյա Բալաբաևայի հետ: Սուսաննա Գաբոյանին մրցակից է բաժին հասել աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան: Կանանց առաջնությունը բաղկացած է 11 տուրից: