Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+belgia (1)
A A
Սպորտ

Բելգիայի հավաքականը վաղուց լավ ֆուտբոլ չի ցուցադրում. Կևին դե Բրյույնե

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրյույնեն անկեղծորեն խոսել է Բելգիայի ֆուտբոլի հավաքականում տիրող իրավիճակի մասին։

«Մենք պետք է ընդունենք մեր անհաջողությունը և հուսանք, որ հաջորդ անգամ ամեն ինչ շատ ավելի լավ կլինի: Մենք լավ խաղացինք միայն Խորվաթիայի դեմ, երկրորդ կեսում: ԱԱ-2022-ի մնացած բոլոր հանդիպումները ձախողեցինք, և ընդհանուր առմամբ, վերջին տարիներին մենք լավագույնս հանդես չենք եկել: Բելգիայի հավաքականը վաղուց լավ ֆուտբոլ չի ցուցադրում, արդյունքները նույնպես լավ տպավորություն չեն թողնում։ Մարզիչը հեռացավ, հիմա մեզ նոր փուլ է սպասում», - ասել է Դե Բրյույնեն։

Հիշեցնենք, որ Բելգիայի հավաքականը Քաթարում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնության իր խմբում գրավել էր 3-րդ տեղը և ժամանակից շուտ դուրս մնացել պայքարից: Թիմը երեք խաղում ընդամենը մեկ գոլ էր խփել Կանադայի ընտրանուն: