A
A
Չավին որոշել է «Բարսելոնայի» անձեռնմխելի խաղացողներին
Աջակցիր «Ա1+»-ինԻսպանական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին որոշել է այն խաղացողներին, որոնց ակումբն ոչ մի դեպքում չի վաճառի, անգամ ֆինանսական խնդիրներ ծագելու դեպքում։
Իսպանացի մարզիչը չի ցանկանում բաժանվել պաշտպաններ Ռոնալդ Արաուխոյից, Ժյուլ Կունդեից, կիսապաշտպաններ Պեդրիից, Գավիից, հարձակվողներ Ռոբերտ Լևանդովսկուց և Անսու Ֆատիից։ Բացի այդ, «կապտանռնագույնները» մտադիր չեն վաճառել Ֆրենկի դե Յոնգին, որին Չավին տեսնում է որպես Սերխիո Բուսկետսի փոխարինող։ Իսպանացի մասնագետը հայտարարել է, որ ինքն գոհ է թիմի ներկայիս խաղացողներից և չի պատրաստվում նոր ձեռբերումներ կատարել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 14 տուրից հետո զբաղեցնում է 1-ին տեղը: